Մոսկվայում բարձր դասարանների աշակերտներից մեկը հրազենից սպանել էր ուսուցչին և ոստիկանության ծառայողին և պատանդ վերցրել ավելի քան 20 աշակերտի
Ռուսաստանի մայրաքաղաքում բարձր դասարանների աշակերտներից մեկը երկուշաբթի օրը հրազենից սպանել էր ուսուցչին և ոստիկանության ծառայողին և պատանդ վերցրել ավելի քան 20 աշակերտի, ինչից հետո դպրոցականին հնարավոր եղավ զինաթափել և ձերբակալել:
Մոսկվայի ոստիկանության հաղորդագրության համաձայն, դպրոցականը հարձակումն իրականացրել էր՝ քաղաքի հյուսիսում գտնվող դպրոց ներս բերված հրացանի միջոցով:
Հաղորդագրությունների համաձայն, զինված դպրոցականը նախ սպանել էր ոստիկանության ծառայողին, ապա կրակ բացել դեպքի վայր ժամանած մարդկանց ուղղությամբ:
«Հարձակվողը պատանդ էր վերցրել նույն դպրոցի 20 աշակերտ և մեկ ուսուցիչ: Նա վնասազերծվել է, ուսանողներն ազատ են արձակվել: Մեկ ոստիկան ստացել էր մահացու վնասվածքներ, հարձակվողը սպանել է նաև թիվ 263 դպրոցի ուսուցիչներից մեկին», - ասել է Ռուսաստանի ոստիկանության խոսնակ Անդրեյ Պիլիպչուկը: