Հոկտեմբերյան ձնաբուքը վատ անակնկալ է մատուցել ԱՄՆ-ի արեւելյան ափերին

Հոկտեմբերյան ձնաբուքը վատ անակնկալ է մատուցել ԱՄՆ-ի արեւելյան ափերին

ԱՄՆ-ի արեւելյան ափերում հոկտեմբեր ամսին հազվադեպ տեղացած ձյունը կիրակի օրը դարձավ 2 միլիոն տների ու ձեռնարկությունների էլեկտրական սնուցման անջատման պատճառ։

Ձնաբքից ամենաշատը տուժել է Նյու Ջերսի նահանգը, որտեղ մոտ 65Օ ընտանիք զրկվել էր էլեկտրականությունից եւ դեռ պարզ չէ, թե երբ կկարողանան մասնագետները վերնորոգել վնասված գծերը։ Նահանգի որոշ հատվածներում հոկտեմբերյան այս ձյան բարձրությունը հասել է 3Օ սանտիմետրի, ինչի արդյունքում չեղյալ են հայտարարվել օդային հարյուրավոր չվերթներ, ինչպես նաեւ՝ հետաձգվել երկաթուղային ուղերթներ։

Որոշ հաղորդագրությունների համաձայն, առնվազն երեք մարդ է մահացել փոթորկի հետ կապված խնդիրների պատճառով։ Նրանցից մեկը եղել է մի ծերունի Փենսիլվանիա նահանգում, որին իր տան վրա է ընկել ձյան ծանրության տակ կոտրված մի ծառ։