«START» պայմանագիրը առաջնահերթություն է նախագահ Օբամայի համար

«START» պայմանագիրը առաջնահերթություն է նախագահ Օբամայի համար

Ռուսաստանի հետ ռազմավարական սպառազինությունների կրճատման (START) պայմանագրի վավերացումը առաջնահերթություն է նախագահ Օբամայի համար, և նա կրկին շեշտելու է այդ հանձնառությունը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ կայանալիք հանդիպման ընթացքում։

Երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կայանալու է կիրակի օրը Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում, որտեղ նախագահները մասնակցում են Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի աշխատանքներին։

Նախագահ Օբամայի ազգային անվտանգության գծող խորհրդական Թոմ Դոնիլոն կայանալիք բանակցությունների նախօրեին քննարկել է սպառազինությունների վերահսկման խնդիրը, սակայն չի անդրադարձել այն հանգամանքին, որ ապրիլին ստորագրված պայմանագիրը դեռևս չի վավերացվել երկու պետությունների օրենսդիրների կողմից։

Ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագիրով նախատեսվում է զգալիորեն կրճատել երկու պետությունների միջուկային սպառազինությունների զինանոցը։

Որոշ հանրապետականներ մտավախություններ ունեն, որ նոր պայմանագիրը թուլացնելու է ԱՄՆ–ի պաշտպանական հզորությունը։