«Dragon» տիրեզերական պարկուճը ժամանել է Միջազգային տիեզերակայան

Մասնավոր հրթիռի միջոցով տիեզերք դուրս բերված «Dragon» տիրեզերական պարկուճը ժամանել է Միջազգային տիեզերակայան:

Տիեզերագնացներ Դոնալդ Փետիտն ու Անդրե Կուպերսը «մեխանիկական ձեռքի» միջոցով են մոտեցրել տիեզերական պարկուճը տիեզերակայանին:

«Ասոշիեյթիդ Փրես» գործակալության վկայությամբ` «Dragon» տիրեզերական պարկուճը Միջազգային տիեզերանավին միակցված կմնա մոտ մի շաբաթ, որից հետո հինգշաբթի օրն այն կուղարկվի հետ դեպի Երկիր` բեռնված բազմաթիվ գիտական փորձերի արդյունքներից բաղկացած բեռով:

Այս ոլորտում մասնավոր հատվածի ընդլայնվող դերը ՆԱՍԱ-ին թույլ կտա ազատել առավել մեծ ռեսուրսներ և տրամադրել դրանք տիեզերագնացության ոլորտի ամենաբարդ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքին, ներառյալ Երկրի ուղեծրից դուրս, օրինակ` դեպի Մարս մոլորակ մարդու մասնակցությամբ տիեզերական առաքելությունների մշակման:

Միջազգյաին տիեզերակայանը, ամերիկյան «Շաթլ» տիեզերական ծրագրի ավարտից հետո, բեռների տեղափոխության հարցում հիմնականում օգտագործել է Ռուսաստանի, Ճապոնիայի և եվրոպական տիեզերական տրանսպորտային սարքավորումները: Ի տարբերություն «Dragon» տիրեզերական պարկուճի, դրանք չեն կարող տիեզերքից տեղափոխել որևէ օգտակար բեռ, այլ պարզապես բեռնվում են աղբով և ոչնչացնում մթնոլորտի խիտ շերտերում:

«Dragon» տիրեզերական պարկուճն, իր հերթին, ստեղծված է «Մերկյուրի», «Ջեմինայ» և «Ապոլո» տիեզերանավերի նման, պարաշյուտի միջոցով վայրէջք կատարելով օվկիանոսում, Երկիր վերադառնալու համար: