Սիրուշոն իր «Քելե քելե» կատարումով արդեն ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ-2008»-ին, որի արդյունքում Հայաստանը գրավել էր մրցույթում մինչ օրս նվաճած ամենաբարձր՝ չորրորդ տեղը
«Հայաստանի հանրային հեռուստատեսությունն այժմ իրականացնում է «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի թեկնածուներին ընտրելու ներքին գործընթացը: Չեն դադարում ասեկոսեներն այն մասին, որ Սիրուշոն կարող է ներկայացնել կովկասյան այս փոքր երկիրը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը սակայն շեշտել է, որ դեռևս որևէ որոշում չի կայացվել»:
Այս մասին ասված է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում, որի հեղինակը հիշեցնում է, որ Սիրուշոն իր «Քելե քելե» կատարումով արդեն ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ-2008»-ին, որի արդյունքում Հայաստանը գրավել էր մրցույթում մինչ օրս նվաճած ամենաբարձր՝ չորրորդ տեղը:
Սիրուշոն, «Եվրատեսիլ»-ի կայի վկայությամբ, վերջերս է թողարկել իր նոր «ՊռեԳոմեշ» կատարումը, որը, «YouTube» կայքում տեղադրվելուց հետո, շատ արագ դարձել է հայկական ամենադիտվող տեսահոլովակներից մեկը:
«Այն կարող է իրականում լինել «Քելե քելե» երգի, որի վերնագիրը վերցվել է Կոմիտասի ստեղծագործություններից, պատմությունը շարունակող կատարում, քանի որ «ՊռեԳոմեշ»-ի վրա նույնպես ազդեցություն են գործել Կոմիտասի ստեղծագործությունները: Գոմեշն այս դեպքում ունի փոխաբերական իմաստ՝ մարմնավորելով ծանր աշխատանքը, անկոտրում կամքն ու արդարությունը», - գրում է հոդվածի հեղինակը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ըստ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքի, չի հերքում Սիրուշոյի թեկնածությունը: Ինքը Սիրուշոն, ըստ հոդվածի, դեռևս անցյալ տարի «Եվրատեսիլ»-ում մասնակցելու հետաքրքրություն էր հայտնել:
«Մալմյոյում Հայաստանը կարող է ներկայացնել թեկնածուներից մեկը, այդ թվում՝ Սիրուշոն», - ասել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Գասպարյանը: