Լեհաստանի արտգործնախարար Սիկորսկին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայում ընտրությունների արդյունքները հարգելու մասին տված խոստումը ճիշտ ուղղությամբ քայլ կլիներ, իսկ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամությունը, որին դեմ է հանդես գալիս Ռուսաստանը, «օրակարգում ընդգրկված չէ»
Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված Ռուսաստանի, Լեհաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ասել է, որ Ռուսաստանը կարող է նպաստել Ուկրաինայում լարվածության նվազեցման՝ դադարեցնելով իր սահմանով դեպի Ուկրաինայի արևելք զենքի մատակարարումն ու զինյալների տեղափոխումը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում Լեհաստանի արտգործնախարար Սիկորսկին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայում ընտրությունների արդյունքները հարգելու մասին տված խոստումը ճիշտ ուղղությամբ քայլ կլիներ, իսկ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամությունը, որին դեմ է հանդես գալիս Ռուսաստանը, «օրակարգում ընդգրկված չէ»:
Լավրովի և Սիկորսկիի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպումից առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հորդորել է Ռուսաստանն ու Ուկրաինան ուժեղացնել վերահսկողությունը համատեղ սահմանի նկատմամբ:
Շտայմայերն իր ելույթում խոսել է նաև Ուկրաինայի արևելքում իրավիճակի կայունացման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի միջև կապի ուղիների ապահովման անհրաժեշտության մասին:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, իր հերթին ասել էր, թե ինքն ու Գերմանիայի իր գործընկերը «Ռուսաստանի գործընկերներին նախատեսում են հայտնել իրենց մտահոգությունները՝ այն, ինչ մենք զգում ենք Եվրոպական Միությունում Ուկրաինայի արևելքի ապակայունացման կապակցությամբ»: