Հյուրանոցի շենքի փլուզման հետևանքով զոհվել է վեց, վնասվածքներ ստացել մեկ տասնյակից ավելի մարդ
Հնդկաստանի հարավում գտնվող Սեքունդերաբադ քաղաքում երկուշաբթի առավոտյան փլուզվել է հյուրանոցներից մեկը:
Հյուրանոցի շենքի փլուզման հետևանքով զոհվել է վեց, վնասվածքներ ստացել մեկ տասնյակից ավելի մարդ:
Իշխանություններ համաձայն, «Սիթի Լայթս» հյուրանոցի փլուզման վայրում իրականացվում են փրկարար աշխատանքներ: Նրանք հայտնել են, որ շենքի փլատակների տակ դեռևս կարող է գտնվել մի քանի մարդ, և որ զոհվածների թիվը կարող է աճել:
Ոստիկանությունն իր հերթին հայտնել է, որ շենքը շատ հին էր և փլուզվել է սեփական ծանրության տակ:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաքի արվարձաններում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել էր տասը մարդ, որոնց թվում կար հինգ երեխա:
Մումբայ քաղաքի Թանե արվարձանում տեղի ունեցած եռահարկ շենքի փլուզումը, որի հետևանքով վնասվածքներ է ստացել ինը մարդ, տեղի էր ունեցել հունիսի 21-ի վաղ առավոտյան այն ժամանակ, երբ շենքի բազմաթիվ բնակիչներ դեռևս չէին արթնացել:
Հնդկաստանում շենքերի փլուզումները հաճախ են տեղի ունենում, քանի որ շինարարներն օգտագործում են ստանդարտներին չհամապատասխանող նյութեր, իսկ բազմահարկ շինությունները կառուցվում են առանց համապատասխան վերահսկողության:
Երկրում շենքի փլուզման հետ կապված ամենամեծ աղետի տեղի էր ունեցել այս տարվա ապրիլին, երբ անօրինական ճանապարհով կառուցված շենքի փլուզման հետևանքով զոհվել էր 74 մարդ: