Նասիրուդին Հաքքանիին Միացյալ Նահանգների իշխանությունները որակում են «հատուկ կարգի գլոբալ ահաբեկիչ»
Պակիստանի մայրաքաղաքում սպանվել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Հաքքանի» ցանցի բարձրաստիճան առաջնորդների մեկը:
Պակիստանի հետախուզական ծառայությունների և «Թալիբան» շարժման աղբյուրները հայտնել են, որ անհայտ զինյալը Նասիրուդին Հաքքանիի սպանությունն իրականացրել է կիրակի ուշ երեկոյան, և որ զոհվածի աճյունն արդեն իսկ տեղափոխվել է Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան նահանգ՝ հուղարկավորման համար:
Նասիրուդին Հաքքանին «Հաքքանի» ցանցի հիմնադրի որդին ու խմբավորման ներկայիս առաջնորդի եղբայր էր: Այս երեք անձանց Միացյալ Նահանգների իշխանությունները որակում են «հատուկ կարգի գլոբալ ահաբեկիչներ»:
«Հաքքանի» ցանցն իր գործունեությունն իրականացնում է Պակիստանի հյուսիս-արևմուտքից, Փորձագետների համաձայն, այս խմբավորումը կանգնած է Աֆղանստանում իրականացված աղմկահարույց հարձակումների հետևում: