Իլինոյս նահանգի հանրապետական սենատոր Մարք Քըրքը հարգել է 26 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հակահայկական բռնությունների զոհերի հիշատակը
Իլինոյս նահանգի հանրապետական սենատոր Մարք Քըրքը հարգել է 26 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հակահայկական բռնությունների զոհերի հիշատակը և հորդորել է Ադրբեջանի կառավարությանը անհապաղ դադարեցնել Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ ուղղված ատելության հրահրման արշավը:
«Միանում եմ Իլինոյս նահանգի ամերիկահայ իմ ընտրողներին՝ հարգելով Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 26 տարի առաջ տեղի ունեցած հակահայկական բռնությունների ընթացքում զոհվածների հիշատակը: Երեք օր տևած զարհուրելի բռնությունների զոհ էին գնացել տասնյակ մարդիկ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել: Ջարդերի հետևանքով Սումգայիթից հեռացել էր քաղաքի հայազգի ողջ բնակչությունը: Այս նողկալի արարքներն իրականացրածները երբեք չեն ենթարկվել պատասխանատվության», - ասված է սենատոր Քըրքի հայտարարության մեջ:
Իր հայտարարության մեջ սենատոր Քըրքը հորդորել է Ադրբեջանի ներկայիս կառավարությանը անհապաղ դադարեցնել Հայաստանի դեմ ուղղված ատելության հրահրման արշավը, որը կարող է ապակայունացնել իրավիճակն ամբողջ տարածաշրջանում:
«Ողբալի է, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել և փառաբանում է մարդասպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որը սպանել է քնած հայ զինվորին. երկուսն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում: Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից շարունակաբար հնչող հայտարարությունները, որտեղ վերջիններս սպառնում են բռնությունների դիմել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ», - ասված է Իլինոյս նահանգի հանրապետական սենատոր Մարք Քըրքի հայտարարության մեջ: