Բազմաթիվ զոհեր Հնդկաստանում՝ գնացքում բռնկված հրդեհի պատճառով

Իշխանությունների համաձայն, հրդեհի բռնկման ժամանակ գնացքի ուղևորների մեծ մասը քնած է եղել
Հնդկաստանի իշխանությունների համաձայն, երկրի հարավային Անդհրա Փրադեշ նահանգում գնացքում բռնկված հրդեհի պատճառով զոհվածների թիվը կազմել է առնվազն 26 մարդ:

Գնացքի կառքերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ են ստացել բազմաթիվ ուղևորներ:

Իշխանությունների համաձայն, հրդեհի բռնկման ժամանակ գնացքի ուղևորների մեծ մասը քնած է եղել:

Հրդեհի պատճառը դեռևս չի որոշվել, սակայն կան կասկածներ, որ այն տեղի է ունեցել կարճ միացման պատճառով: