Բազմաթիվ զոհեր՝ Թուրքիայի ափերի մոտ

Անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավակը շրջվել է, զոհերի թվում կան բազմաթիվ երեխաներ
Թուրքիայի իշխանությունների համաձայն, առնվազն 60 մարդ, որոնցից կեսը կազմում էին երեխաներ, խորտակվել է երկրի արևմտյան ափերի մոտ՝ անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավակի շրջվելու պատճառով:

Իզմիրի նահանգային կառավարության կողմից ներկայացված տվյալների համաձայն, զոհերից 31-ը երեխաներ են, իսկ նավակի շրջվելու պատճառով խորտակված ուղևորների մնացած մասի հիմնականում կազմել են կանայք:

Ըստ հաղորդագրությունների, նավակն ուղևորվում էր դեպի Եվրամիության անդամ պետություններ, սակայն ստորջրյա ժայռին խփելու պատճառով շրջվել և խորտակվել է Թուրքիայի ափից ընդամենը 50 մետր հեռավորության վրա:

Վթարի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է երկու մարդ: Իշխանությունները շարունակում են փրկարակական աշխատանքները:

Մինչ այժմ հաջողվել է փրկել 46 մարդ, որոնց թվում կան Սիրիայի, Իրաքի և Պաղեստինի քաղաքացիների, սակայն փրկվածների քաղաքացիության վերաբերյալ հաղորդագրությունները պաշտոնական հաստատում դեռևս չեն ստացել: