ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է, որ տարածաշրջանում Ռուսատանի ռազմական միջամտությունը խիստ անկայուն կդարձնի իրավիճակը և «անհետևանք չի անցնի»
Ռուսաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի Ղրիմի մարզ ուղարկելու մասին ներկայացված դիմումը, ինչը է՛լ ավելի է սրել երկրում ստեղծված իրավիճակը:
Ռուսաստանի խորհրդարանում շաբաթ օրն անցկացված քվեարկությամբ հավանության է արժանացրել այն, ինչ Ուկրաինայի իշխանությունները նկարագրել են որպես «Ղրիմում Ռուսաստանի զինծառայողների թվաքանակի շարունակվող ավելացում»:
Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը երկրի ժամանակավոր կառավարության շաբաթ օրն անցկացված նիստի ժամանակ տեղեկացրել է, որ Ուկրաինայի տարածք է ուղարկվել Ռուսատանի լրացուցիչ 6 հազար զինծառայող:
Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսենիյ Յացենյուկը պահանջել է Ռուսաստանից դադարեցնել «Ղրիմում իրականացվող սադրանքները»՝ նշելով, որ հիմնականում ազգությամբ ռուս բնակություն ունեցող Ղրիմում երկրի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության:
Ռուսաստանի իշխանությունները, բացի այդ, շաբաթ օրը մի քանի զգուշացում են ներկայացրել Ուկրաինայի այն մասին, որ երկիրը կարող է կորցնել «Գազպրոմ»-ին վճարվող գազի գների վրա այս պետությանը տրամադրված զեղչերը՝ Կիևի կողմից առաքված գազի դիմաց պարտքը չմարելու պատճառով:
Ռուսաստանի պետական «Գազպրոմ» էներգետիկական ընկերության գնահատականներով, 2013 թվականի ընթացքում առաքված բանական գազի դիմաց Ուկրաինայի չվճարված պարտքի ծավալը կազմում է 1,55 միլիարդ դոլար:
Արևմուտքը շաբաթ օրը խորը անհանգստություն է հայտնել Ղրիմում տեղի ունեցող զարգացումներով՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա լարումից, ինչպես նաև հորդորելով Ռուսաստանին հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը:
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան այս կոչերով հանդես գալուց ժամեր առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է, որ տարածաշրջանում Ռուսատանի ռազմական միջամտությունը խիստ անկայուն կդարձնի իրավիճակը և «անհետևանք չի անցնի»: