Պենտագոնի խոսնակի համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգույի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Հեյգելը շեշտել է, թե որքան վտանգավոր է իրավիճակը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգլին, որ Ռուսաստանի զինված ուժերը չեն ներխուժի Ուկրաինա:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարների միջև երկուշաբթի օրն անցկացված հեռախոսազրույցի ընթացքում Պենտագոնի ղեկավարը պահանջել է Ռուսաստանից պարզաբանել վերջինիս մտադրությունները:
Պենտագոնի խոսնակի համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգույի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Հեյգելը շեշտել է, թե որքան վտանգավոր է իրավիճակը, և որ Ուկրաինան ունի իր սահմաններում կարգուկանոն ապահովելու իրավունք՝ նշելով, որ Ռուսաստանը դեմ առ դեմ կկանգնի հետզհետե սաստկացող միջազգային մեկուսացման հետ՝ Ուկրաինայի դեմ ուղղված ագրեսիան շարունակելու դեպքում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը, բացի այդ, դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուսաստանամետ զինյալների կողմից ԵԱՀԿ-ի կալանավորված դիտորդներին ազատ արձակելու գործում օժանդակություն տրամադրելու խնդրանքով:
Ուկրաինայում երկուշաբթի օրը ռուսաստանամետ զինյալները վերահսկողություն են հաստատել Կոնստանտինիվկա քաղաքի կառավարական շենքերի նկատմամբ:
Ռուսաստանամետ անջատողականներն այժմ վերահսկում են պետական մարմիններին պատկանող շենքերն Ուկրաինայի արևելյան և հարավային առնվազն 11 քաղաքներում: Նրանք պահանջում են անցկացնել Ուկրաինայից անջատման և Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե:
Ղրիմում անցյալ ամիս անցկացրած նման հանրաքվեի հետևանքով Ուկրաինային պատկանող թերակղզին բռնակցվել էր Ռուսաստանի կողմից: