ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայի որոշ տարածաշրջաններում՝ այս երկրում անցկացվելիք ընտրություններից առաջ
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացրել Մոլդովային անջատված Մերձդնեստրում, ուր, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանի բռնակցումից հետո, տեղափոխվել է լարվածության կենտրոնը:
Ռուսաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով Ռուսաստանի Արևմտյան ռազմական շրջանի ներկայացուցիչ, գնդապետ Օլեգ Կոչետկովին, տեղեկացրել են, որ Մերձդնեստրում տեղակայված Ռուսաստանի զինծառայողներն անցկացրել են հակաահաբեկչական զորավարժություններ, որոնց ընթացքում ուսումնասիրվել է իրենց ռազմակայանի ուղղությամբ հարձակումը հետ մղելու սցենարը:
Վաշինգտոնում ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն անհանգստություն է արտահայտում Ուկրաինայի սահմանների մոտակայքում իրավիճակի զարգացումներով:
«Մեր անհանգստությունն առաջացնում են ոչ միայն զորքերը, այլև այն հանգամանքը, որ Ռուսաստանը խռովություններ է հրահրում Ուկրաինայի հարավ-արևելյան որոշ տարածքներում, մասնավորապես՝ այն ընտրությունների նախօրեին, որոնք, մեր կարծիքով, մեծ նշանակություն ունեն՝ Ուկրաինայի հետագա զարգացման համար: Այս պատճառով մենք մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ավելի լայն խնդրի՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զգալի մասում կայունության խաթարմանն ուղղված փորձերի վրա», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Հարֆը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավն ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում Ռուսաստանը ռազմական հզոր ուժ է կուտակել:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը, բացի այդ, անհանգստություն էր արտահայտել այն հանգամանքով, որ Ղրիմը բռնակցելուց հետո Մոսկվան կարող է ծանրութեթև անել դեպի Մոլդովայի հիմնականում ռուսախոս բնակչություն ունեցող Մերձդնեստր շարժվելու հնարավորությունը:
«Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում կուտակված է Ռուսաստանի զինված ուժերի բավարար քանակություն՝ դեպի Մերձդնեստր շարժվելու մասին որոշում կայացնելու դեպքում այն իրագործելու համար, և դա շատ մեծ անհանգստություն է առաջացնում», - ասել էր գեներալ Բրիդլավը: