«Ռուսաստանն այսօր» հեռուստաընկերության հաղորդավար Լիզ Վալն հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է, թե այլևս չի կարող աշխատել այն լրատվամիջոցում, որն արդարացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները
Մոսկվայի ֆինանսավորմամբ գործող «Ռուսաստանն այսօր» հեռուստաընկերության ամերիկացի հաղորդավարն ուղիղ եթերում հրաժարվել է իր աշխատանքից՝ արտահայտելով իր բողոքը Ուկրաինային պատկանող Ղրիմի թերակղզի Ռուսաստանի ռազմական միջամտության դեմ:
«Russia Today»՝ «Ռուսաստանն այսօր» հեռուստաընկերության հաղորդավար Լիզ Վալն հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է, թե այլևս չի կարող աշխատել այն լրատվամիջոցում, որը, ըստ հաղորդավարի, արդարացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները:
«Հպարտ եմ, որ ամերիկացի եմ», - ասել է ուղիղ եթերում իր աշխատանքից հրաժարված «Ռուսաստանն այսօր» հեռուստաընկերության հաղորդավարը՝ շեշտելով, որ ինքը հավատացած է ճշմարտությունը հեռարձակելու անհրաժեշտության մեջ:
Հաղորդավար Լիզ Վալի համաձայն, իր նախնիները եկել են Միացյալ Նահանգներ Հունգարիայում տեղի ունեցած հեղափոխության ժամանակ՝ փրկվելով Խորհրդային Միության ուժերից, և որ ինքը երջանիկ է, որ մեծացել է Միացյալ Նահանգներում:
«Ռուսաստանն այսօր» հեռուստաընկերության հաղորդավարի կողմից ուղիղ եթերում հրաժարական ներկայացնելուց առաջ նույն հեռուստաընկերության հաղորդավար Էբբի Մարինն իր հեռուստահաղորդման ընթացքում խիստ քննադատության էր ենթարկել Ուկրաինայում ռուսաստանամետ զինյալ միավորումների կողմից իրականացվող գործողությունները:
«Ռուսաստանն այսօր» հեռուստաընկերությունն իր հերթին մեղադրել է Լիզ Վալին «ինքնագովազդի նպատակով իրականացված հնարք» կիրառելու մեջ: Ընկերության համաձայն, լրագրողները սովորաբար պետք է իրենց ունեցած դժգոհությունները հայտնեն խմբագրին, և, տարաձայնությունների լուծումը չգտնելու դեպքում, «պրոֆեսիոնալների պես» հեռանան աշխատանքից: