Ռուսաստանն ու Իտալիան ուրբաթ օրը ստորագրել են պայմանագիր, որով Աֆղանստանում ծառայություն իրականացնող Իտալիայի զինծառայողների համար Ռուսաստանի տարածքով թույլատրվելու է ռազմական նշանակության նյութերի տարանցումը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի գործարքը Մոսկվայի լուման է` Աֆղանստանում բարդ խնդիրների լուծման ուղղությամբ:
Մեդվեդևն այս հայտարարությամբ հանդես էր եկել Կրասնայա Պոլյանա հանգստավայրից, որտեղ հյուրընկալում է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին:
Ռուսաստանի լրատվամիջոցների համաձայն, պայմանագրով նախատեսված է թույլատրել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նշանակության բեռների, ներառյալ զենքի և զինամթերքի տարանցումը: