Ուկրաինայի տապալված նախագահը դիմել է անձնական անվտանգությունն ապահովելու խնդրանքով, և Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են երաշխավորել այն՝ Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում
Ռուսաստանը համաձայնվել է երաշխավորել Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի անձնական անվտանգությունը:
Այս մասին հաղորդել են Ռուսաստանի լրատվամիջոցները՝ վկայակոչելով իր անունը հրապարակելուց հրաժարված աղբյուրներից մեկը, որի համաձայն Ուկրաինայի տապալված նախագահը դիմել է անձնական անվտանգությունն ապահովելու խնդրանքով, և Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են երաշխավորել այն՝ Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում:
Յանուկովիչն իր հերթին Ռուսաստանի տարածքում գտնվող անհայտ վայրից հինգշաբթի օրը Ռուսաստանի լրատվամիջոցներին փոխանցել է իր հայտարարություն, որի համաձայն ինքը դեռևս Ուկրաինայի նախագահ է համարում իրեն:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեկսանդր Տուրչինովը հինգշաբթի ավելի վաղ զգուշացրել է Ղրիմում տեղակայված Ռուսաստանի ռազմական նավատորմն այն մասին, որ այն դուրս չգա տեղակայման վայրից:
Տուրչինովն այն նախազգուշացմամբ հանդես է եկել Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում անհայտ անձանց կողմից տեղական կառավարության շենքը գրավելուց հետո:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի համաձայն, Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում տեղակայված Ռուսաստանի նավատորմի ցանկացած տեղափոխություն «ռազմական ագրեսիա» է համարվելու: