ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված կոնգրեսական Շիֆն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հասցեագրված նամակում հորդորել է թույլատրել «Սմիթսոնիան» թանգարանում «Հայ որբերի գորգի» ցուցադրումը
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված կոնգրեսական Շիֆն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հասցեագրված նամակում հորդորել է թույլատրել «Սմիթսոնիան» թանգարանում «Հայ որբերի գորգի» ցուցադրումը:
«Վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի գորգը ցուցադրելուց հրաժարվելն անհասկանալի է, քանի որ նման որոշումը մեծ ցավ է պատճառում հայ համայնքին», - մատնանշում է կոնգրեսական Շիֆն իր պաշտոնական կայքում հրապարակված նամակում:
«Այս գործը ոչ միայն իր ամենամութ օրերը վերապրած հայ ժողովրդի առաձգականության խորհրդանիշ է, այլև շոշափելի արտահայտում է անհերքելի այն ճշմարտության, որ 20 դարի սկզբում սպանվել է 1,5 միլիոն մարդ, և որ Ամերիկայի կառավարությունն առանցքային դեր է ունեցել հայ ժողովրդի տառապանքներին ուշադրություն հրավիրելու և դրանք վերապրածներին օժանդակություն տրամադրելու գործում», - ասված է նամակում
Կոնգրեսական Շիֆը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը չի ցանկանում Հայոց ցեղասպանությունն անվանել այն բառով, որն արտահայտում է դրա էությունը, այն է՝ «ցեղասպանություն» բառը, ինչի վերջին դրսևորումը «Սմիթսոնիան» թանգարանում ցուցադրման համար տրամադրելուց հրաժարվելն է, որի համար որևէ բացատրություն չի ներկայացվում:
«Հայ որբերի գորգն արժանի է ցուցադրման, և ցեղասպանությունից տուժած միլիոնավոր մարդիկ արժանի են այն տեսնելու. հուսով եմ, որ ԱՄՆ-ի վարչակազմը կընդունի «Սմիթսոնիան» թանգարանում ցուցադրման արժանի գորգը տրամադրելու մասին որոշում», - ասված է կոնգրեսական Շիֆի կողմից ԱՄՆ-ի վարչակազմին հասցեավորված նամակում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների ավելի քան 30 կոնգրեսական դրել են իրենց ստորագրությունները կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Դեյվիդ Վալադաոյի հեղինակած՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանը հասցեագրված նամակի տակ, որտեղ կոչ է արվում փոխել հայ որբերի կողմից գործած և Օսմանյան Թուրքիայում 1915-ից 1923 թվականներն իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ որպես ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակության համար երախտապարտություն ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին նվիրաբերված գորգի հանրային ցուցադրման արգելման մասին որոշումը: