Կարմիր ծովախեցգետիններն անհայտանում են

Կարմիր ծովախեցգետիններն անհայտանում են

Փոքրիկ ծովախեցգետինները հրաշալի ընտանի կենդանի են: Դրանք կարող են ակվարիումում ապրել մեկ տարի, և քանի դեռ փոքր-ինչ արևի շող են տեսնում, կարիք չկա նրանց կերակրել կամ փոխել ջուրը:

Դրանք վաճառվում են որպես ակվարիումի կենդանի, սակայն մշակութային առումով այս օրգանիզմները տեղաբնակների կողմից հաճախ եղել են ձկնորսության առարկա:

Հավայան կղզիներում այս խեցգետինների մասին կան առասպելներ և ժողովրդական պատմվածքներ։

ԱՄՆ-ի Գիտության ազգային հիմնադրամի օժանդակությամբ մոլեկուլյար կենսաբան Սքոթ Սանթոսը Օուբըրնի համալսարանի իր թիմի հետ ուսումնասիրում է այդ փոքրիկ ծովախեցգետինները՝ նպատակ ունենալով հասկանալ աղի ջրի ավազանում դրանց դժվարին կյանքը:

«Փոքրիկ ծովախեցգետինները ապրում են ափամերձ ջրերի բնական միջավայրում: Այս էկոհամակարգը կապված է թե՛ օվկիանոսի և թե՛ ստորգետնյա ջրերի հետ: Աշխարհում հայտնի են նման 1000 միջավայր, որից 600-ը գտնվում են Հավայան կղզիներում», - ասում է Սանթոսը:

Ըստ Սանթոսի՝ լավայի նման խտացումներն արագորեն անհետանում են՝ ոչնչացնելով նաև դրանց յուրօրինակ բնակիչների բնական միջավայրը:

«Դժբախտաբար՝ ափամերձ շրջանի շինարարությունը Հավայան կղզիներում անվերահսկելի է, ուստի կորցնում ենք ամբողջ միջավայրը», - ասում է Սանթոսը:

Այս ջրերում կտրուկ են ջերմաստիճանի և աղիության տատանումները, ինչպես նաև արևից ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

Դրանք ծայրահեղ միջավայր են համարվում և այնտեղ կենտրոնացած օրգանիզմների նկատմամբ մեծ հետաքրքրություն է դրսևորվում, քանի որ դրանք կարող են մարդու բարեկեցության համար կիրառական նշանակություն ունենալ:

Ուստի Սանթոսը կարծում է, որ այս միջավայրում կենդանի մնացած օրգանիզմների բացահայտումը և ուսումնասիրումը մրցավազք է ժամանակի հետ, քանի դեռ դրանք, այդ թվում՝ կարմիր ծովախեցգետինները ամբողջովին չեն վերացել: