«Սերժ Սարգսյանի Ազատության հրապարակ այցելելու հնարավորության մասին արվող ակնարկներին ի պատասխան Հովհաննիսյանը հայտարարեց, որ անձամբ ասելիք չունի, բայց հարգանքով կհանդիպի և կլսի պարոն Սարգսյանին»
Հայաստանի ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեքշաբթի օրը շարունակել է հացադուլի ակցիան Երևանի Ազատության հրապարակում:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Հովհաննիսյանին Ազատության հրապարակում այցելեցին և զորակցություն հայտնեցին ՀՅԴ ղեկավարներից Վահան Հովհաննիսյանը, Հայաստանի պատգամավոր Խոսրով Հարությունյանը, այլ գործիչներ:
Ըստ հաղորդագրության, Րաֆֆի Հովհաննիսյանն այնուհետև մամուլի ասուլիս անցկացրեց, որի ընթացքում, անդրադառնալով արտաքին քաղաքական կողմնորոշումների, ասել է. «Ես դեմ եմ Մաքսային միությանը անդամակցելուն, դեմ եմ նաև Եվրասիական միությանը անդամակցելուն: Ասածս չի նշանակում, թե Հայաստանը չպետք է հարաբերություններ զարգացնի Ասիական երկրների, Արևելքի հետ, սակայն երկիրը պետք է ինտեգրման այլ ուղղության հետևի»:
«Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից պատգամավորական մանդատները վայր դնելու Արամ Սարգսյանի առաջարկի առնչությամբ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ ընդունելի առաջարկ է, բայց կարող է նման անհրաժեշտություն չլինի, որովհետև երկրում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սերժ Սարգսյանի Ազատության հրապարակ այցելելու հնարավորության մասին արվող ակնարկներին ի պատասխան Հովհաննիսյանը հայտարարեց, որ անձամբ ասելիք չունի, բայց «հարգանքով կհանդիպի և կլսի պարոն Սարգսյանին», - նշված է հաղորդագրության մեջ:
«Սահմանադրական դատարանում շարունակվեց Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատավարությունը, - ասված է հաղորդագրության մեջ: