«Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնի ուղևորություն արտաքին և ներքին քաղաքականության միջով՝ տրամադրելով առաջատար հայացքներ քաղաքական և քաղաքացիական հասարակությունում առկա բնապատկերի վերաբերյալ»
«Հայաստանի Հանրապետությունը մոտենում է անկախության քսանմեկերորդ տարեդարձին, և անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար, վերջին նախագահական ընտրությունների թեկնածու, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար և Հայ իրավաբանական միության հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնի ուղևորություն արտաքին և ներքին քաղաքականության միջով՝ տրամադրելով առաջատար հայացքներ քաղաքական և քաղաքացիական հասարակությունում առկա բնապատկերի վերաբերյալ»:
Այս մասին ասված է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից տարածված հաղորդագրությունում, որտեղ նշված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է Հայաստանում 2013 թվականին անցկացված վիճահարույց նախագահական ընտրությունների առաջատար թեկնածուն, և ընտրությունների ընթացքում ձեռք է բերել Հայաստանի ժողովրդի ինչպես առանձին բազմաթիվ ընտրողների ձայները, այնպես էլ հավաքական զգալի վստահություն:
Հաղորդագրությունում նշված է, որ միջոցառումը կանցկացվի Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի, «Policy Forum Armenia» կազմակերպության և Հայ իրավաբանական միության հովանավորությամբ: