Ռուսատանի վարչապետը ժամանել է Չինաստան

Ռուսատանի վարչապետը ժամանել է Չինաստան

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Չինաստան:

Սպասվում է, որ Պուտինի այցի ընթացքում քննարկման հիմնական խնդիրներից է լինելու Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունն էներգետիկայի ոլորտում:

Պուտինը, երեքշաբթի կեսօրին Պեկին ժամանելուց հետո, այցելել է վարչապետ Վեն Ջիաբաոյի հետ հանդիպմանը նախորդող ողջույնի պաշտոնական արարողությունը:

Չինաստան կատարվող այցելությունը վարչապետ Պուտինի կողմից հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում մասնակցելու մասին արված հայտարարությունից հետո օտարերկրյա պետություն կատարվող իր առաջին այցն է:

Էներգետիկայի բնագավառում աշխարհի ամենախոշոր արտադրող հանդիսացող Ռուսաստանը ցանկանում է մեծացնել աշխարհում էներգետիկական շուկայի ամենախոշոր սպառող Չինաստանին կատարվող վաճառքների ծավալը: 2009 թվականին բնական գազի շուրջ 30 տարով պայմանագիր կնքելու շուրջ աշխատանքները սակայն առաջ չեն ընթանում՝ գազի գնի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով:

Չնայած դրան, երկու պետությունները երկուշաբթի օրը, վարչապետ Պուտինի այցի նախօրեին, կնքել են պայմանագրեր էներգետիկայի ոլորտում, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 7 միլիարդ դոլար: