«Պուտինյան Ռուսաստանում ամենասարսափելին խոսելու և լսված լինելու անհնարինությունն է: Դա մի ամբողջ սերնդի ողբերգություն է, քանի որ նույնիսկ եթե երիտասարդներն արտահայտվել են ցանկանում, նրանք դա չեն անում»
«Փուսի Ռայըթ» փանք-խմբի մասնակիցներ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան Մոսկվայում մամուլի հետ անցկացված հանդիպման ժամանակ ասել են, թե դեռևս ցանկանում են «վտարել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ վերջինիս կառավարումը «ողբերգություն է դարձել մի ամբողջ սերնդի համար»:
Մամուլի հետ հանդիպման ժամանակ Նադեժդա Տոլոկոննիկովան նշել է, որ խմբի մասնակիցների վերաբերմունքը Ռուսաստանի նախագահի նկատմամբ չի փոխվել:
«Մենք մինչ այժմ ցանկանում ենք անել այն, ինչի մասին խոսել ենք մեր վերջին ակցիայի ժամանակ, որի համար ենթարկվել էինք ազատազրկման. մենք ցանկանում ենք վտարել նրան», - ասել է Տոլոկոննիկովան: - «Ասելով Պուտին՝ նկատի ունենք համակարգը: Պուտինյան Ռուսաստանում ամենասարսափելին խոսելու և լսված լինելու անհնարինությունն է: Դա մի ամբողջ սերնդի ողբերգություն է, քանի որ նույնիսկ եթե երիտասարդներն արտահայտվել են ցանկանում, նրանք դա չեն անում»:
Ալյոխինան իր հերթին նշել է, որ Պուտինն ուժային կառույցների ներկայացուցիչ է:
«Նա և իր քաղաքականությունը ուժային կառույցների աշխատողների մեթոդների մարմնավորում է: Անվերջ դավադրություններ, անվերջ կասկածանքներ: Եթե որևէ մեկն ամեն ինչ վերահսկելու նպատակ է հետապնդում, ապա վաղ թե ուշ նա կկորցնի վերահսկողությունը, քանի որ անհնարին է վերահսկել ամեն ինչ»:
«Փուսի Ռայըթ» խմբի մասնակիցները նշել են, որ խումբն այլևս չի գործի, իսկ խմբի նախկին մասնակիցներն իրենց գործունեությունը կուղղեն Ռուսաստանում բանտարկյալների իրավունքների պաշտպանությանը:
«Մենք առևտրային աշխարհի մաս չենք կազմում, մենք որոշում ենք կայացրել ամբողջությամբ հրաժարվելու «Փուսի Ռայըթ» բրենդից: Ցանկանում ենք կառուցել թափանցիկ համակարգ, որտեղ մեր թիմն ու մեր նախագիծը կֆինանսավորվի ժողովրդի կողմից», - ասել է Տոլոկոննիկովան, որի համաձայն նոր կազմակերպությանը աջակցություն կտրամադրի Ալեքսեյ Նավալնին: