«Google» ընկերությունն իր նախաձեռնությամբ արգելափակել է մուտքը դեպի մահմեդականների զայրույթն առաջացրած տեսանյութը Լիբիայում, Եգիպտոսում, Ինդոնեզիայում և Հնդկաստանում
Հակաիսլամական կինոնկարով հրահրված ցույցերը տարածվել են՝ հասնելով Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ և Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիր նահանգը:
Բանգկոկում Միացյալ Նահանգների դեսպանատունն ավարտել է իր աշխատանքը կեսօրին՝ ակնկալելով հակաամերիկյան ցույցեր, սակայն չի հայտնել, թե արդյոք որևէ հստակ վտանգ է սպառնացել երկրում գտնվող ամերիկացիներին:
Քաշմիր նահանգի Սրինագար քաղաքում անցկացված բողոքի ցույցերի ընթացքում տեղի են ունեցել քարեր նետող ցուցարարների բախումները ոստիկանության ուժերի հետ:
Հյուսիսային Աֆրիկայում գործող «ալ-Քաիդա»-ի ստորաբաժանումը տարածել է հաղորդագրություն, որտեղ կոչ է արել շարունակել ամերիկացի դիվանագետների դեմ ուղղված հարձակումները՝ այս կերպ վրեժխնդիր լինելով մարգարե Մուհամմեդին վիրավորանք հասցնող կինոնկարի համար:
Զինյալների այս խմբավորումը մասնավորապես սպառնացել է հարձակումներ իրականացնել Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում և Մավրիտանիայում:
Բանգլադեշի պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտնել են դեպի «YouTube» կայքի մուտքն արգելափակելու մասին՝ փորձելով խոչընդոտել վիրավորական կինոնկարը դիտելու հնարավորությունը:
«Google» ընկերությունն իր նախաձեռնությամբ արգելափակել է մուտքը դեպի մահմեդականների զայրույթն առաջացրած տեսանյութը Լիբիայում, Եգիպտոսում, Ինդոնեզիայում և Հնդկաստանում:
Շիա զինյալների «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդը, որը հազվադեպ է հանդես գալիս հրապարակային ելույթներով, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երկուշաբթի օրը անցկացված բազմամարդ ցույցի ընթացքում կոչ է արել շարունակել բողոքի ցույցերը:
Շեյխ Հասան Նասրալան մահմեդական և արաբական աշխարհում հակաամերիկյան հույզերի ալիքը բարձրացրած իրադարձությունների համար մեղադրել է Միացյալ Նահանգների լրտեսական գործակալությունները: