ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակը կասկածի տակ չի դրել ծաղրանկարներ հրապարակելու ֆրանսիական պարբերականի իրավունքը
Աշխարհում շարունակվում են մահմեդական մարգարե Մուհամմեդին պատկերելու դեմ բողոքի ցույցերը, որոնց մասնակիցներն իրենց զայրույթն են արտահայտում ինչպես Միացյալ Նահանգներում նկարահանված կինոնկարի, այնպես էլ Ֆրանսիայի երգիծական հանդեսներից մեկում հրապարակված ծաղրանկարների կապակցությամբ:
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հինգշաբթի օրը տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և մոտ 1000 ուսանողների միջև, որոնք փորձել են անցնել քաղաքի այն թաղամասը, որտեղ գտնվում են օտարերկրյա պետությունների դեսպանատներն ու կառավարական գրասենյակները:
Հարյուրավոր ցուցարարներ իրենց բողոքն են արտահայտել նաև Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, սակայն բողոքի ցույցը խաղաղ է անցկացվել:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Մահ Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին» կարգախոսները վանկարկող ուսանողները ցույց են անցկացրել Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիական «Շարլի Հեբդո» երգիծական պարբերականի չորեքշաբթի օրը լույս տեսած համարում հրապարակվել են մարգարե Մուհամմադի վերաբերյալ ծաղրանկարներ, որոնցից մի քանիսում մարգարեն պատկերվել է մերկացած:
Ի պատասխան պարբերականի կողմից ծաղրանկարների հրապարակմանը, Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր 20 երկրներում դեսպանությունները, մշակութային կենտրոնները և դպրոցները փակելու մասին: Այս միջոցներն ընդունվել են՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին չորեքշաբթի օրն ասել է, որ վիրավորական ծաղրանկարներ հրապարակելու մասին ամսագրի խմբագրի որոշումը «վիճահարույց» է՝ միաժամանակ նշելով, որ որևէ կերպ կասկածի տակ չի դնում նման ծաղրանկարներ հրապարակելու պարբերականի իրավունքը:
Քարնին ասել է նաև, որ ծաղրանկարների վիրավորական լինելը որևէ կերպ չի արդարացնում բռնությունների իրականացնումը: