Բահրեյնի իշխանը չի մասնակցի իշխան Ուիլյամի հարսանիքին

Բահրեյնի իշխանը չի մասնակցի իշխան Ուիլյամի հարսանիքին

Բահրեյնի թագաժառանգ իշխանը մերժել է Մեծ Բրիտանիայի թագավորական հարսանիքին եկող ուրբաթ օրը մասնակցելու հրավերը` պատճառաբանելով իր երկրում շարունակվող անհանգստությունները:

Իշխան Սալման բին Համադ ալ-Խալիֆան իշխան Չարլզին կիրակի օրը հղած նամակում իր ափսոսանքն է հայտնում վերջինիս որդու` իշխան Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանյաց արարողությանը ներկա լինելու անկարողության համար:

Բրիտանական մամուլը վերջին մի քանի օրերին քննադատել է Բահրեյնի իշխանին հրավեր ներկայացնելու փաստը` այս երկրում ազատության կոչերով դուրս ելած ցուցարարների դեմ արյունալի ճնշումներ կիրառելու փաստի համար:

Բահրեյնի կառավարությունը պարետային ժամ է հաստատել երկրում եւ օգնության համար զորքեր հրավիրել հարեւան սուննի մահմեդական երկրներից` ճնշելու համար հիմնականում շիա մահմեդականների կողմից սկսված բողոքի ալիքը: