Հարձակում Լիբիայում` Ալժիրից

Հարձակում Լիբիայում` Ալժիրից

Լիբիայի նախկին ղեկավար Մոամար Քադաֆիին հավատարիմ ուժերը հարեւան Ալժիրից խուժել են Լիբիա ու գրոհներ իրականացրել ընդդեմ հեղափոխական ուժերի։ Բախումների արդյունքում սպանվել է հեղափոխական ուժերի 6 մարտիկ։

Այս գրոհը ցույց է տալիս, որ Քադաֆիի ուժերի մի մասին հաջողվել է դուրս գալ Լիբիայից ու վերախմբավորվել։ Սա էլ իր հերթին առաջ է բերում հյուսիսաֆրիկյան այս երկրում մարտերը երկար շարունակվելու հնարավորության շուրջ մեծ մտահոգություն։

Լիբիային ժամանակավոր կառավարության բանակային ուժերի խոսնակ գնդապետ Ահմեդ Բանին ասել է, թե չնայած հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը, իրենք ունեն տեղեկություններ այն մասին, որ Քադաֆիի ուժերը երկիր են մուտք գործել դրանից մի քանի օր առաջ։

Այս ուժերը ժամանակին եղել են Քադաֆիի որդիներից Խամիսի հրամանատարության ներքո, որը ըստ որոշ հաղորդագրությունների, սպանվել է մինչեւ հեղափոխական ուժերի կողմից մայրաքաղաք Տրիպոլիի առումը։

Բանին ասել է, թե հեղափոխական ուժերին հաջողվել է հետ մղել գրոհը, սակայն Քադաֆիի ուժերը նորից հատել են սահմանը՝ անցնելով Ալժիր։