Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ծրագիրը նախատեսում է իշխանության ապակենտրոնացում՝ «լեհական մոդելի հիման վրա», ինչպես նաև լայնամասշտաբ համաներման անցկացում
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոն պետության ղեկավարի պաշտոնում երդմնակալության արարողության ընթացքում կներկայացնի երկրում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագիր, ինչպես նաև կառաջարկի անցկացնել լայնածավալ համաներում:
Պորոշենկոն տեղեկացրել է, որ խաղաղ կարգավորման ծրագրի մշակման ուղղությամբ բանակցություններ են այժմ վարվում Եվրամիության անդամ պետությունների, Միացյալ Նահանգների և Կանադայի հետ:
«Հենց սկզբից, երդմնակալությանը հաջորդող առաջին իսկ օրվանից մենք պատրաստ ենք տրամադրել արևելքում խաղաղ կարգավորման ծրագիր, և կարծում ենք, որ գալիք օրերը չափազանց կարևոր կլինեն Ուկրաինայի պատմության և հեռանկարների համար» - ասել է Պորոշենկոն:
Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ծրագիրը նախատեսում է իշխանության ապակենտրոնացում՝ «լեհական մոդելի հիման վրա», ինչպես նաև լայնամասշտաբ համաներման անցկացում:
Ուկրաինայի նախագահի համաձայն, ծրագիրը նախատեսում է նաև այլ միջոցներ, որոնք «թույլ կտան մեկնարկել և երաշխավորել խաղաղ գործընթացը»:
Պետրո Պորոշենկոն, բացի այդ, շնորհակալություն է հայտնել պաշտոնական Վաշինգտոնին Ուկրաինային այն խնդիրների շուրջ տրամադրված աջակցության համար, որոնք առաջ են եկել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման պատճառով: Նա նշել է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի եվրոպական ձգտումներին, էներգետիկական արդյունավետության բարձրացման և էներգետիկ աղբյուրները բազմազանեցման գործում աջակցություն տրամադրելու կարևորությունը: