Հռոմի պապը կայցելի Մերձավոր Արևելք

Այս տարվա մայիսին կայանալիք այցի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպումներ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների, ինչպես նաև անգլիկան և բողոքական եկեղեցիների հոգևոր առաջնորդների հետ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այս տարվա մայիսին կմեկնի Սուրբ Հող, և այս ուղևորությունն առաջինը կլինի իր համար կաթոլիկ եկեղեցու հովվապետ դառնալուց հետո:

Ամման, Երուսաղեմ և Բեթղեհեմ այս տարվա մայիսի 24-ից 26-ը կայանալիք այցը կնշանավորի տարածաշրջան Հռոմի Պողոս VI պապի կողմից կատարված պատմական այցելության 50-ամյակը: Նրանց հետո Մերձավոր Արևելք այցելել են Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը՝ 2000 թվականին, և Բենեդիկտոս XVI-րդը՝ 2009 թվականին:

Բացի դրանից, որ Հռոմի պապի Մերձավոր Արևելք կայանալիք այցը մեծ նշանակություն ունի հրեաների և մահմեդականների հետ հարաբերությունների առումով, այն նաև շատ կարևոր է՝ քրիստոնյաների միջև հարաբերությունների տեսակետից, քանի որ Երուսաղեմում Հռոմի պապը հանդիպումներ կունենա աշխարհի ուղղափառ քրիստոնյաների, ինչպես նաև անգլիկան և բողոքական եկեղեցիների հոգևոր առաջնորդների հետ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապին այցելություն կատարելու հրավեր են հղել ինչպես պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբբասը, այնպես էր Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:

Սուրբ Հող կայանալիք այցի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա Համայն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հետ:

Բարդուղիմեոս Ա-ի հետ կայանալիք հանդիպումը կարող է նաև հնարավորություն ընձեռի Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինի միջև, որն առաջնորդում է աշխարհի ուղղափառ ամենամեծ և ազդեցիկ եկեղեցին: