Հռոմի Բենեդիկտոս XVI պապը Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում հանդես է եկել խաղաղության կոչով։
Վատիկանի Սուրբ Պետրոսի բազիլիկայում կեսգիշերային պատարագին են այցելել հազարավոր մարդիկ։
Հռոմի պապը աղոթել է բազմաթիվ խնդիրներ ունեցող աֆրիկյան տարածաշրջանների, ներառյալ Սուդանում գտնվող Դարֆուրի, Փղոսկրի ափի, Սոմալիի և Մեծ լճերի շրջանի համար։
Պատարագամատույցի ժամանակ ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ։ Անցյալ տալի հոգեբանական խնդիրներ ունեցող մի կնոջ հաջողվել էր շրջանցել անվտանգության օղակները և ծիսակատարության ժամանակ հարձակում գործել Հռոմի պապի վրա։