Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համաձայն, ապրիլին տեղի ունեցած և Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի մահվան պատճառ դարձած օդային աղետի մասին Ռուսաստանի ներկայացրած զեկույցն «անընդունելի» է:
Ավիավթարի հետեւանքով, նախագահից զատ, զոհվել էր եւս 95 մարդ։
Լեհաստանի վարչապետը չի նշել Ռուսաստանի կողմից ներկայացված զեկույցի մանրամասները, սակայն հայտնել է, որ դրանում առկա թերությունները «անհիմն» եզրակացությունների պատճառ են դարձել:
Լեհաստանի լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի քննիչները ավիավթարի մեջ հիմնականում մեղադրում են օդաչուին, որը, ըստ զեկույցի, որոշել է վայրէջքն իրականացնել խիտ մառախուղի պայմաններում:
Սակայն կարծիքներ կան, որ օդային աղետի պատճառ են դարձել նաեւ Ռուսաստանի օդանավակայանի անձնակազմի կողմից թույլ տրված սխալները։
Սմոլենսկ քաղաքի մոտակայքում ապրիլի 10-ին տեղի ունեցած օդայի աղետի հանգամանքների հետաքննությունը վարում են Ռուսաստանի և Լեհաստանի մասնագետները։