«Հաշվի առնելով Եգիպտոսում ներկայում ստեղծված իրավիճակը, չենք կարծում, որ այժմ պատշաճ կլինի շարունակել «F-16»-ների առաքման ծրագրերի իրականացումը»
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնյաները կհետաձգեն Եգիպտոսին «F-16» տեսակի կործանիչների առաքումը՝ այս ամսվա սկզբին Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիի տապալման պատճառով:
Պենտագոնի խոսնակ Ջորջ Լիթլը հայտնել է, որ չորս կործանիչի առաքումը հետաձգելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ կարգադրությունը ստացվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից, որի վարչակազմն այժմ վերանայում է Վաշինգտոնի կողմից Եգիպտոսին արդեն երկար ժամանակ տրամադրվող ռազմական օժանդակությունը շարունակելու ծրագրերը:
«Հաշվի առնելով Եգիպտոսում ներկայում ստեղծված իրավիճակը, չենք կարծում, որ այժմ պատշաճ կլինի շարունակել «F-16»-ների առաքման ծրագրերի իրականացումը», - ասել է Պենտագոնի խոսնակը, որը սակայն նշել է, որ «F-16» կործանիչների առաքման հետաձգումը չի նշանակում, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է օգնության տրամադրումը Մերձավոր Արևելքում իր հիմնական դաշնակից Եգիպտոսին:
Ջորջ Լիթնլ ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Եգիպտոսի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության:
«Շարժվելով առաջ, մեր բոլոր գործողություններն ու խոսքերը կենտրոնացած կլինեն արագացնելու Եգիպտոսի վերադարձը դեպի ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարություն», - ասել է նա:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն իր խորը անհանգստությունն է արտահայտել Եգիպտոսի զինված ուժերի կողմի նախագահ Մոհամեդ Մորսիին պաշտոնանկ անելու մասին որոշմամբ և կոչ է անում երկրում հնարավորինս արագ վերահաստատել ընտրությունների միջոցով ձևավորված քաղաքացիական կառավարությունը:
Եգիպտոսն Իսրայելի հետ 1979 թվականին խաղաղության պայմանագիր կնքելուց հետո դարձել է աշխարհում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող օժանդակության ամենամեծ ստացողներից մեկը: Միացյալ Նահանգներն ամեն տարի Եգիպտոսին տրամադրում է 1,3 միլիարդ դոլարի օգնություն: