Իսրայելի զինված ուժերը սպանել են «Համաս» խմբավորման անդամներից մեկին

Իսրայելի զինծառայողները Հորդանան գետի արևմտյան ափին կրակ են արձակել և սպանել «Համաս» մահմեդական խմբավորման անդամներից մեկին:

Իսրայելի և պաղեստինյան աղբյուրները հաղորդում են, որ այն տեղի է ունեցել Թուլքարեմ քաղաքում, այն բանից հետո, երբ զինվորները փորձել էին ձերբակալել նրան:

Այս միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլքրի Քլինթընի մասնակցությամբ անցկացված խաղաղության բանակցություններից երկու օր անց:

Պաղեստինցիները սպառնացել են դադարեցնել բանակցությունները, եթե Իսրայելը չերկարաձգի հրեական բնակավայրերի շինարարության դադարը: Մահմուդ Աբբասը, այնուամենայնիվ, հանդես է եկել այն հայտարարությամբ, որ Իսրայելի հետ խաղաղության հասնելու համար խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա: