Պաղեստինցիներն իրենց պետականությունը ճանաչելու նպատակով կրկին դիմելու են ՄԱԿ-ին

Պաղեստինցիներն իրենց պետականությունը ճանաչելու նպատակով կրկին դիմելու են ՄԱԿ-ին

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը չորեքշաբթի օրը կրկին հանդես է եկել ՄԱԿ-ին պետականությունը ճանաչելու նպատակով դիմելու հայտարարությամբ:

Աբբասի համաձայն, նա դիմելու է ՄԱԿ-ին այն դեպքում, եթե մինչև սեպտեմբեր ամիսը Իսրայելի հետ վարվող խաղաղ բանակցություններում չգրանցվի որևէ առաջընթաց:

Այս հայտարարությամբ Աբբասը հանդես է եկել Ռամալլահ քաղաքում` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից ԱՄՆ-ի օրենսդիրներին այս քայլին իր ընդդիմության մասին հայտնելուց մեկ օր անց:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը նույնպես հայտնել է, թե դեմ է նման քայլին` ասելով, որ Իսրայելի հետ բանակցելու փոխարեն ՄԱԿ-ին դիմելով պաղեստինցիները «սխալ» կգործեն:

Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի նախագահը հանդես է եկել Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում` ասելով, որ երկպետության ստեղծմամբ հնարավոր է հանգել հակամարտության լուծմանը: Օբաման հավելել է սակայն, որ երկու կողմերն այդ նպատակով պետք է «ցավագին զիջումների» գնան: