Պակիստանը շարունակում է քննադատել ԱՄՆ-ին

Պակիստանը շարունակում է քննադատել ԱՄՆ-ին

Պակիստանի վարչապետն ասում է, թե Աֆղանստանի ապստամբներին Պակիստանի կողմից ցուցաբերվող օգնության մասին ԱՄՆ-ի մեղադրանքները խոսում են ՝՝ԱՄՆ-ում վարվող սխալ քաղաքականության ու անտեղյակության մասին՛՛։

Վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանիի խոսքերով, Վաշինգտոնի վերջին ՝՝քարոզչական կայծակն՛՛ ընդդեմ Պակիստանի ամենաչհաջողված քայլերից մեկն է, որն անտեսում է Պակիստանի ժողովրդի ձեռքբերումներն ու զոհողությունները։


Այլ հաղորդագրությունների համաձայն, երկրի բանակի հրամանատարը հատուկ մի հանդիպում է հրավիրել, քննարկելու երկրում անվտանգության պայմանները։ Գեներալ Աշֆաք Փերվեզ Քայանին, որն այսօր համարվում է Պակիստանի ամենաազդեցիկ մարդը, նույնպես դատապարտել է ԱՄՆ-ին, Պակիստանին մեղադրելու հարցում ՝՝անհիմն խոսքեր՛՛ ասելու մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի բանակի հրամանատարական անձնակազմի ղեկավար, ծովակալ Մայք Մալենն էր Սենատի լսումներից մեկի ժամանակ հայտարարել, թե Հաքքանի ցանցն է, Պակիստանի հետախուզական գործակալության աջակցությամբ իրականացրել Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ հարձակումը։ Նրա խոսքերով, Հաքքանին է կրում նաեւ Աֆղանստանում ամերիկյան մի հենակետի դեմ սեպտեմբերի 1Օ-ին իրականացված հարձակման պատասխանատվությունը։

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հորդորում է Իսլամաբադին անհապաղ գործողություններ իրականացնել ընդդեմ Հաքքանիի, որպեսզի վերջինս իրենից այլեւս որեւէ վտանգ չներկայացնի ամերիկացիների համար։