Պակիստանում կործանվել է մարդատար մի օդանավ

Պակիստանի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող լեռներում մարդատար օդանավի կործանումից զոհվել են օդանավում գտնվող բոլոր 153 անձինք։


Քարաչիից մայրաքաղաք Իսլամաբադ ուղեւորվող օդանավը կործանվել է, երբ փորձել է վայրէջք կատարել անձեւային պայմաններում։

Դեպքից անմիջապես հետո Մարգալայի լեռներ են մեկնել փրկարարական խմբերը։ Ուղղաթիռները սկսել են խիտ անտառներում կենդանի մնացածների որոնման աշխատանքներ։ Նախնական այն լուրերը, թե հայտնաբերվել են կենդանի մնացածներ, չեն համապատասխանում իրականությանը։

Փրկարարական ու որոնման աշխատանքներին են միացել նաեւ բանակային ստորաբաժանումներ, սակայն շարունակվող ուժեղ անձրեւը դժվարեցնում է որեւէ մեկին հայտնաբերելու ջանքերը։

Օդանավի կործանման պատճառները դեռեւս պարզված չեն։ Ավիաընկերության խոսնակն ասել է, թե օդանավը չի ունեցել տեխնիկական խնդիրներ, իսկ վթարից առաջ օդաչուների կողմից չի ստացվել որեւէ ահազանգ։