Պակիստանը գումար է խոստանում թալիբների մասին տեղեկություններ հաղորդելու համար

Պակիստանը գումար է խոստանում թալիբների մասին տեղեկություններ հաղորդելու համար

Պակիստանի իշխանությունները զինյալների մասին տեղեկություններ տրամադրելու դիմաց խոստանում են մոտ 120 հազար դոլար կազմող պարգևատրում։

Երկրի ներքին գործերի նախարարը շաբաթ օրը հանդես է եկել պարգևատրման մասին հայտարարությամբ՝ ասելով, որ կառավարությունը պատրաստ է բնակության այլ վայր տեղափոխել տեղեկություններ տրամադրած անձանց և նրանց ընտանիքներին, եթե կան մտավախություններ, որ թալիբները կարող են նրանց նկատմամբ վրեժխնդիր լինել։

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Պակիստանի ներքին գործերի նախարարն ասել է, որ կառավարությունը «կոտրել է թալիբների մեջքը», և թալիբներն ապրում են իրենց վերջին շունչը։