Պակիստանի արտգործնախարարության խոսնակի համաձայն, Պակիստանի էներգետիկական կարիքները գերակշռում են ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ մտահոգությունները
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին ժամանել է Իրան՝ մասնակցելու համար գազամուղի կառուցման նախագծի շինարարական աշխատանքների բացման: Ըստ ծրագրերի, գազամուղը բնական գազ կմատակարարի էներգետիկ ռեսուրսներով չափազանց աղքատ Պակիստանին:
Այս նախագիծն այնուամենայնիվ կարող է դառնալ Թեհրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված պատժամիջոցների թիրախներից մեկը:
Չնայած Միացյալ Նահանգների լուրջ մտահոգության, Պակիստանի նախագահն ու Իրանի իր գործընկեր Մահմուդ Ահմադիներջադը համատեղ անցկացրել են մի քանի միլիարդ դոլար արժողությամբ գազատարի շինարարության բացման արարողությունը:
Պակիստանի արտգործնախարարության խոսնակի համաձայն, Պակիստանի էներգետիկական կարիքները գերակշռում են ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ մտահոգությունները:
«Մենք բազմիցս ասել ենք, որ քանի որ Պակիստանը էներգակիրների չափազանց մեծ կարիքն ունեցող երկիր է, ապա այս նախագիծը բխում է մեր ազգային շահերից», - ասել է Պակիստանի արտգործնախարարության խոսնակը:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդն անցյալ շաբաթ հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն գազատարի անցկացման նախագիծը «լուրջ մտահոգություններ է բարձրացնում»՝ հաշվի առնելով Վաշինգտոնի կողմից ընդունված Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին օրենքը: Նուլանդի համաձայն, Միացյալ Նահանգներն աշխատում է Պակիստանի հետ միասին՝ էներգակիրների այլընտրանքային աղբյուրներ գտնելու ուղղությամբ, որոնցից են Թուրքմենստանից գազամուղ անցկացնելու և հիդրոէներգետիկայի զարգացման նախագծերը: