Բազմաթիվ զոհեր՝ Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Բազմաթիվ զոհեր՝ Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Պակիստանի հյուսիս-արևմտյան Հանգու քաղաքում երկուշաբթի օրը տեղի է ունեցել բազմաթիվ մարդկային զոհերի հանգեցրած պայթյուն։

Երկրի իշխանությունների համաձայն, միկրոավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։

Պակիստանի ոստիկանության տվյալներով, հարձակումն իրականացնելու համար օգտագործվել է ավելի քան 10 կիլոգրամ պայթուցիկ նյութ։

Հարձակման համար որևէ խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել։