Մինսկի խումբը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտարարությամբ

Մինսկի խումբը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտարարությամբ. ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ մեկնում են Բաքու՝ բանակցելու Ադրբեջանի ղեկավարության հետ:

"Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների /Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա/ ներկայացուցիչներս, ինչպես նաև 2017 թ-ին ԵԱՀԿ նախագահող Ավստրիան և 2015 թ-ին ԵԱՀԿ նախագահող Սերբիան խստորեն դատապարտում են աննախադեպ բռնության սանձազերծումը շփման գծի երկայնքով: Ցավակցություն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությանը չկա ռազմական լուծում:

Իրավիճակի հետագա վատթարացումը ցուցադրում է համանախագահողների հովանու ներքո համակողմանի կարգավորման շուրջ անհապաղ բանակցություններ ծավալելու անհրաժեշտությունը:

Մինսկի խմբի անդամ պետությունների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը Ռուսաստանի, Ամերիկայի և Ֆրանսիայի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում կողմերին հնարավորինս շուտ ուղղակի խորհրդատվություն մատուցելու նրանց ծրագրերը":

Your browser doesn’t support HTML5

OSCE