«Համանախագահները կշարունակեն սերտորեն համագործակցել կողմերի հետ` հետագա քայլերը մշակելու նպատակով»
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որտեղ ասված է, որ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) ու Յան Քելին (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հունիս և հուլիս ամիսներին մի շարք հանդիպումներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկների հետագա զարգացման ուղղությամբ:
Ըստ հաղորդագրության, Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ Լոնդոնում հունիսի 6-ին և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հունիսի 28-ին:
«Համանախագահներն ու նախարարները շարունակել են քաղաքական գործընթացի էության շուրջ ընթացիկ քննարկումները՝ կենտրոնանալով երկու կողմերի միջև լարվածության նվազեցման միջոցների և այս տարի ավելի ուշ ամենաբարձր մակարդակի վրա հանդիպումների համար պայմանների ստեղծման վրա», - ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, Վիեննայում հուլիսի 12-ին անցկացված համատեղ հանդիպման ժամանակ երկու նախարարները վերահաստատել են իրենց հավատարմությունը նշված նպատակներին և քննարկել գալիք ամիսներին ծրագրված բանակցությունների հետագա ընթացքը, իսկ հուլիսի 13-ին համանախագահները բանակցությունների վերաբերյալ զեկուցել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դեսպաններին:
«Համանախագահները կշարունակեն սերտորեն համագործակցել կողմերի հետ` հետագա քայլերը մշակելու նպատակով», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: