Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին հանդիպել 2014 թվականի սկզբին
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվող ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի նիստի կապակցությամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Թիերի Ռեպանտենը, ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը), Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են արդեն ձեռք բերվածի հիման վրա շարունակել համատեղ աշխատանքը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորմանը:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները, ըստ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բարձր մակարդակով երկխոսության վերջերս տեղի ունեցած վերսկսումը և հույս են հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորման գործընթացին: Նրանք հորդորել են կողմերին ծանրութեթև անել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են հանդիպել 2014 թվականի սկզբին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` նախապատրաստելու համար բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները:
«Նախարարներն նշեցին, որ տարածաշրջանի բնակչությունը ակնկալում է և արժանի է առաջընթացի չափազանց ձգձգված հակամարտության կարգավորման գործընթացում: Նախարարները բարձր գնահատեցին համանախագահող երկրների միջնորդական դերակատարությունը», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարությունը: