Նախագահ Օբաման Կոնգրեսին առաջարկել է սահմանափակել ծախսերը

Նախագահ Օբաման Կոնգրեսին առաջարկել է սահմանափակել ծախսերը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Կոնգրեսին սահմանափակել ծախսերը, որպեսզի երկիրը կարողանա դանդաղեցնել հետզհետե աճող դեֆիցիտը։

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման ասել է, որ երկիրը չի կարող գումարներ հատկացնել օրենսդիրների ընտրատարածքներում բոլոր հատուկ ծրագրերն իրականացնելու համար։

Նախագահը, սակայն, ասել է, որ դեմ է բոլոր հատուկ նախագծերը դադարացնելուն, քանի որ որոշ նախագծեր մեծ օգուտ են բերում համապատասխան համայնքներին։