ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ներում է շնորհել մի հնդկահավի և նրա փոխարինողին` փրկելով թռչուններին Գոհաբանության օրվա ավանդական տոնակատարության սեղանի մասնակից դառնալուց:
Տոնի նախօրեին Սպիտակ տանն անցկացվող ավանդական արարողության ժամանակ Օբաման փրկել է «Էփլ» մականունը կրող թռչնին` Գոհաբանության օրվա տոնական սեղանի հիմնական ուտեստի վերածվելու բախտից:
Նախագահն ասել է, որ նրան գոհունակություն է պատճառում այս ամսվա ընթացքում ևս մեկ կենդանի էակի «գլուխը տեղում թողնելու» հնարավորություն ունենալու գաղափարը:
«Էփլ» և «Սայդեր» մականունները կրող հնդկահավերին տեղափոխելու են Վաշինգտոնի մոտակայքում գտնվող` առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կալվածքը, որտեղ նրանք մինչև հունվար ամիսը մասնակցելու են Սուրբ Ծնունդի տոնակատարությանը նվիրված զվարճալի ծրագրում: