Օբամա. «Այս հեռախուսազրույցը 1979 թվականից ի վեր Ամերիկայի և Իրանի նախագահների միջև անմիջական առաջին շփումը լինելու այս փաստն ինքնին ընդգծում է մեր պետությունների միջև առկա խորը անվստահությունը՝ միաժամանակ ցուցադրելով այս դժվարին պատմությունը հաղթահարելու հեռանկարը»
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, որի ընթացքում քննարկվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության ունեցած մտահոգությունների նվազեցման հետ կապված խնդիրները:
Նախագահ Օբաման Իրանի նախագահի հետ իր ունեցած հեռախոսազրույցի մասին հայտնել էր՝ հանդես գալով ԱՄՆ-ի Սպիտակ տան խորհրդակցությունների սենյակում չպլանավորված հայտարարությամբ:
«Նախագահ Ռուհանիի հետ հեռախոսազրույցում վերահաստատեցի այն, ինչ ասել էի Նյու Յորքում: Չնայած առաջընթացը կհանդիպի դժվարին խոչընդոտներին և հաջողությունը որևէ կերպ երաշխավորված չէ՝ հավատացած եմ, որ մենք կարող ենք հասնել համապարփակ լուծման», - ասել է նախագահ Օբաման:
Ռուհանիի հետ հեռախոսազրույցը մեկնարկելիս Օբաման շնորհավորել է նրան Իրանում կայացած ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
Նախագահ Օբաման ասել է, որ ինքն ու Իրանի առաջնորդը կարգադրել են իրենց վարչակազմի պաշտոնյաներին «արագացված կարգով» շարունակել աշխատանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ ներկայացուցիչ երկրների և Գերմանիայի՝ որպես «P5+1» հայտնի երկրների խմբի հետ՝ համաձայնագիր կնքելու ուղղությամբ:
ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ նույնիսկ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում անվստահության պատմություն ունենալու դեպքում հնարավոր է ձեռնարկել քայլեր, «որոնք հույս կներշնչեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա վեճը լուծելու մեջ»:
«Մենք գիտակցում ենք մե առջև կանգնած բոլոր մարտահրավերները: Այս հեռախոսազրույցը 1979 թվականից ի վեր Ամերիկայի և Իրանի նախագահների միջև անմիջական առաջին շփումը լինելու այս փաստն ինքնին ընդգծում է մեր պետությունների միջև առկա խորը անվստահությունը՝ միաժամանակ ցուցադրելով այս դժվարին պատմությունը հաղթահարելու հեռանկարը», - ասել է Օբաման:
Ռուհանիի հետ ունեցած հեռախոսազրույցում Օբաման հիշատակել է նաև Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Խամենեիի կողմից միջուկային զենքի մշակումն արգելող հրամանագիրը՝ «ֆաթվա»-ն, ինչպես նաև ՄԱԿ-ում նախագահ Ռուհանիի կողմից ստանձնած նույն պարտավորությունը: Օբաման ասել է, որ հարգում է միջուկային խաղաղ էներգիայից օգտվելու Իրանի իրավունքը՝ Իրանի կողմից իր պարտավորությունները կատարելու համատեքստում:
«Դեպի իմաստալից համաձայնագրի հասնելու ճանապարհը դժվարին կլինի, և այս պահին երկու կողմերն ունեն զգալի մտահոգություններ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, սակայն կարծում եմ՝ մեր առջև դրված է դիվանագիտական ջանքեր գործադրելու պարտականություն, և ունենք Թերանում նոր ղեկավարության հետ միասին առաջընթաց գրանցելու եզակի հնարավորություն», - շեշտել է ԱՄՆ-ի նախագահը:
ԱՄՆ-ի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, նախագահ Օբաման լրացուցիչ անմիջական հաղորդակցության մեջ կմտնի նախագահ Ռուհանիի հետ այն դեպքում, եթե դա դրական ազդեցություն կունենա Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը լուծելու ուղղությամբ տարվող աշխատանքի վրա: Նա ասել է նաև, որ ԱՄՆ-ի Սպիտակ տունը ի գիտություն է ընդունել Իրանի նախագահի «Twitter»-ի կայքում նախագահ Օբամային հասցեագրված հաղորդագրությունները, որտեղ Ռուհանին շնորհակալություն է հայտնել Օբամային հյուրընկալության և հեռախոսազրույցի համար: