«Իրանը պետք է կատարի միջուկային ծրագրի նկատմամբ իր պարտավորությունները»

«Իրանը պետք է կատարի միջուկային ծրագրի նկատմամբ իր պարտավորությունները»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «շարունակական սպառնալիք է», և որ ինքն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին համաձայնության են եկել Թեհրանի նկատմամբ շարունակել «միջազգային աննախադեպ ճնշման կիրառումն» այնքան ժամանակ, մինչև Իրանը չկատարի իր միջուկային ծրագրի վերաբերյալ պարտավորությունները:

Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի նախագահը հանդես է եկել հինգշաբթի օրը Նիկոլա Սարկոզիի հետ Ֆրանսիայի Կանն հանգստավայրում «Մեծ քսանյակի» պետությունների ղեկավարների գագաթաժողովի մեկնարկից առաջ:

Նախագահ Օբաման ասել է, որ ինքն ու նախագահ Սարկոզին քննարկել են Իրանի խնդիրն իրենց միջև անցկացված բանակցությունների ժամանակ, որոնց ընթացքում քննարկվել է անվտանգության խնդիրների լայն շրջանակ:

Իրանի արտաքին գործերի նախարարը հինգշաբթի օրը Լիբիա կատարվող իր այցի ընթացքում զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները «բախման հետագծի վրա» է գտնվում Իրանի հետ` վերջինիս միջուկային ծրագրի խնդրի կապակցությամբ:

Այս ընթացքում Իսրայելում հինգշաբթի օրն անցկացվել են քաղաքացիական պաշտպանության վարժություններ, որոնց ընթացքում շեշտը դրվել է օտարերկրյա պետության կողմից հրթիռային հարձակման հնարավորության վրա:

Քաղաքական պաշտպանության վարժանքն անցկացում է ի պատասխան Իսրայելի մամուլում հրապարակված հաղորդագրությունների, որոնց համաձայն Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանի միջուկային հզորությունների ուղղությամբ: