«Իրավիճակի կարգավորման ուղին նախանշված է, սակայն Ռուսաստանը չի բռնել այս ուղին, և պատժամիջոցները Ռուսատանի վարքը փոխելուն ուղղված աստիճանական ջանքերի հերթական փուլն են»
Միացյալ Նահանգներին երկուշաբթի օրը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսատանի նկատմամբ՝ վերջինիս կողմից Ուկրաինայի ներքին գործերին չդադարող միջամտության պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն պատժամիջոցներ կընդունվեն որոշ անհատների և ընկերությունների նկատմամբ և ուղղված կլինեն բանկային գործունեության որոշակի տեսակների, ինչպես նաև այն ընկերությունների ղեկավարների նկատմամբ, որոնք մոտ են կանգնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Նպատակը պարոն Պուտինին անձամբ պատժելու մեջ չի կայանում: Նպատակը կայանում է նրա հաշվարկները փոխելու ու ցուցադրելու մեջ, որ Ուկրաինայում նրա կողմից այժմ ձեռնարկվող գործողությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Ռուսատանի տնտեսության համար երկարաժամկետում, ինչպես նաև դրդել նրան ցուցաբերել Ուկրաինայում ծավալված ճգնաժամի դիվանագիտական եղանակով կարգավորմանը գործնական, այլ ոչ թե միայն բառերով արտահայտվող պատրաստակամություն», - նշել է նախագահ Օբաման:
Բարաք Օբամայն ասել է, որ Ուկրաինան կատարում է այս ամիս ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները, որտեղ նախանշված են ճգնաժամի կարգավորման հստակ քայլերը:
Ֆիլիպիններ կատարվող իր այցի ընթացքում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Օբաման մատնանշել է, որ Ռուսաստանը նման քայլեր չի ձեռնարկել:
«Իրավիճակի կարգավորման ուղին նախանշված է, սակայն Ռուսաստանը չի բռնել այս ուղին, և պատժամիջոցները Ռուսատանի վարքը փոխելուն ուղղված աստիճանական ջանքերի հերթական փուլն են», - ասել է Օբաման:
ԱՄՆ-ի նախագահը տեղեկացրել է, որ այն դեպքում, եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի դեմ ուղղված ագրեսիան, ապա Միացյալ Նահանգները կդիմի լրացուցիչ գործողությունների, այդ թվում՝ պատժամիջոցներ կընդունի երկրի տնտեսության ոլորտների նկատմամբ, ներառյալ բանկային ոլորտն ու ռազմական արդյունաբերությունը: