Նախագահ Օբաման ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերի տեղաշարժը ոչ այլ ինչ է, քան Ուկրաինային ահաբեկելու փորձ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Ռուսաստանը պետք է հետ քաշի զորքերը Ուկրաինայի սահմանից և սկսի լարվածության նվազեցման շուրջ բանակցություններ:
«Սի-Բի-Էս» ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Օբաման ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերի տեղաշարժը ոչ այլ ինչ են, քան Ուկրաինայի ահաբեկման ուղղված փորձեր՝ հավելելով, որ «Ռուսաստանը կարող է լրացուցիչ ծրագրեր ունենալ»:
Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Անդրիյ Պարուբան ասել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հյուսիսային, հարավային և արևմտյան սահմանների ուղղությամբ տեղափոխել է մոտ 100 հազար զինծառայող: Պարուբայի համաձայն, Ռուսաստանի զինված ուժերը բերված են մարտական լրիվ պատրաստության և պատրաստ են հարված հասցնելուն:
Ռուսաստանի իշխանությունները սակայն պնդում են, որ Ուկրաինայի սահմանների մոտ կուտակված զինծառայողները մասնակցում են «գարնանային զորավարժություններին», և հավաստիացրել են Միացյալ Նահանգներին, որ նրանք չեն հատելու սահմանը:
Արևմուտքի փորձագետների համաձայն, Ուկրաինայի արևելյան և հարավային սահմանների մոտակայքում կուտակված է Ռուսաստանի մոտ 30 հազար զինծառայող: