Օբաման անդրադարձել է մասնագիտական կրթության անհրաժեշտությանը

Օբաման անդրադարձել է մասնագիտական կրթության անհրաժեշտությանը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համաձայն, մասնագիտական կրթության նոր նախաձեռնությունը հազարավոր մարդկանց կօգնի ձեռք բերել արտադրական ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ։

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ կառավարության, քոլեջների և մասնավոր հատվածի ձեռնարկությունների միջև ստեղծված գործընկերությունը հնարավորություն է տալու համայնքային քոլեջների 500 հազար ուսանողների ձեռք բերել արտադրական ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ որակավորում։

Այս շաբաթվա սկզբին Վիրջինիա նահանգ կատարված իր այցի ընթացքում Օբաման ասել է, որ երկրի արտադրական ոլորտի վերակառուցման միջոցով Միացյալ Նահանգները «կարող է հաղթանակել ապագայում»։

Ամենշաբաթյա իր ուղերձում սակայն նա զգուշացրել է, որ տնտեսության վերականգնման համար «ժամանակ է պահանջվում»։ Նախագահի համաձայն, Միացյալ Նահանգներն այս դժվարին կացությանն է հասել ժամանակի ընթացքում, և այն հաղթահարելուն ուղղված աշխատանքը նույնպես որոշ ժամանակ կպահանջի:

Օբաման երկուշաբթի օրը այցելելու է Հյուսիսային Կարոլինա նահանգը՝ Աշխատանքի խորհրդի հետ հանդիպում անցկացնելու նպատակով, որի ընթացքում քննարկվելու են աշխատատեղերի ավելացումն արագացնելու հնարավորությունները։