Աֆղանստանի պատերազմը առաջնորդելու գործում Նախագահ Օբամայի ընտրած գեներալը արժանացել է թե՛ ամերիկացի օրենսդիրների եւ թե՛ Աֆղանստանի պաշտոնյաների դրվատանքին։
Պրն. Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության պետ Դեյվիդ Պետրեուսը կփոխարինի բանակի գեներալ Ստանլի Մքքրիստալին, ով պաշտոնից հրաժարվել է, Օբամայի վարչակազմի հասցեին արած ծաղրական ակնարկներից հետո, որոնք լույս են տեսել մի պարբերականում։
Թե՛ հանրապետական եւ թե՛ դեմոկրատական կուսակցությունները հայտարարել են, թե իրենք աջակցում են գեներալ Պետրեուսին, իսկ Սենատի զինյալ ծառայությունների հանձնաժողովը հայտարարել է, թե ծրագրում է լսումներ անցկացնել առաջիկա շաբաթ Պետրեուսի նշանակումը հաստատելու համար։
Հինգշաբթի օրը, Քաբուլում Աֆղանստանի կառավարության խոսնակ Վահիդ Օմարն ասել է, թե գեներալ Պետրեուսը գեներալ Մքքրիստալին փոխարինող լավագույն պաշտոնյան է։
Օմարն ասել է, թե գեներալ Պետրեուսը Աֆղանստանը լավ է ճանաչում, քանի որ նա երկար ժամանակ է անց կացրել այնտեղ եւ աջակցել է ապստամբների դեմ պայքարի նոր ծրագրի մշակմանը։